Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 հազար 220 դեպք, որից 396 հազար 670-ը`առողջացած, 8392-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 557 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 4467 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք, առողջացել է 970 քաղաքացի, արձանագրվել է մահվան 14 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 879 հազար 685-ի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով