Շվեյցարիան պատժամիջոցներ կկիրառի ռուսական 3 բանկի և 361 պատգամավորի դեմ |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ռուսական 3 բանկերի և սահմանափակումներ է մտցնում Պետդումայի 361 պատգամավորների նկատմամբ՝ ճամփորդությունների համար:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի գործող նախագահ Իգնացիո Կասիսը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցներ են սահմանվում 3 բանկերի եւ 361 ռուս պատգամավորների, ինչպես նաև մի շարք ռուս գործարարների նկատմամբ։ Դա արվում է Կոնֆեդերացիայի տարածքով Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցումը կանխելու համար։ Կասիսը չի հստակեցրել, թե որ բանկերը կենթարկվեն սահմանափակումների։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով