2022-02-24-a7264d0e-df31-4a5e-a28c-291ac9a8457f.jpg

Ուկրաինան հայտարարել է, որ կորցրել է վերահսկողությունը Զմեինի կղզու նկատմամբ

Ուկրաինան կորցրել է վերահսկողությունը Սև ծովում Օդեսայի մարզին պատկանող Զմեինի կղզու նկատմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի երեկոյան հայտնել է Ուկրաինայի պետական ​​սահմանապահ ծառայությունը։

«Ըստ առկա տեղեկատվության՝ Զմեինի կղզին գրավվել է։ Ռազմական ենթակառուցվածքը կղզում ոչնչացվել է ռազմածովային զենքերի և մարտական ​​ինքնաթիռների գնդակոծությունից հետո։ Ուկրաինացի զինվորականների հետ կապը կորել է»,- հայտնում է Պետական ​​սահմանային ծառայությունը Facebook-ի իր էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն