Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը նեղուցներով, բայց թույլատրել դրանց վերադարձը բազաներ

Թուրքիան ռազմական նավերի համար կարող է փակել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները, միաժամանակ նույնիսկ այս իրավիճակում ՌԴ-ն իրավունք ունի օգտագործել դրանք նավատորմի՝ բազա վերադառնալու համար։ Այս մասին այսօր հաղորդել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինան մեզ պաշտոնական հարցում է արել [ռուսական ռազմական նավերի անցման համար նեղուցները  փակելու վերաբերյալ]։ Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները չափազանց կոնկրետ եւ հստակ են։ Մինչ օրս Թուրքիան անվարան իրականացրել է Կոնվենցիան։ Պատերազմում, որտեղ Թուրքիան կողմ չի հանդիսանում, կարող են միջոցներ ձեռնարկվել դրան մասնակից երկրների համար։ Թուրքիան կարող է սահմանափակել ռազմական նավերի անցումը նեղուցներով։ Միաժամանակ Կոնվենցիան նախատեսում է, որ պատերազմին մասնակից երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաներ, եւ դա նրանց պետք է թույլատրվի», – նախարարին մեջբերել է Hürriyet թերթը։

Չավուշօղլուի խոսքով՝ թուրքական մասնագետներն ուսումնասիրում են այդ հարցը, եւ եթե «պաշտոնապես կընդունվի ռազմական դրություն, ապա այդ գործընթացը կսկսվի»․ 

«Եթե մենք այն ընդունենք, ապա ռազմական նավերի անցումը կարգելենք, բայց ՌԴ-ն կունենա նման իրավունք [նավերն իրենց բազա վերադարձնելու]։ Իհարկե, այդ ամենի համար Թուրքիան պետք է Ռուսաստանի հարձակումը որակի որպես «պատերազմ»,- պարզաբանել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ հինգշաբթի Թուրքիայում Ուկրաինայի դեպսնաը Անկարային կոչ էր արել սահմանափակել ռուսական ռազմական նավերի անցումը թուրքական նեղուցներով։

Լուսանկարում՝ Բոսֆորի նեղուցը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով