Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք. մահացել է 21 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 հազար 792 դեպք, որից 398 հազար 241-ը`առողջացած, 8413-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 հազար 535 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 4642 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  572 նոր դեպք, առողջացել է 1571 քաղաքացի, արձանագրվել է մահվան 21 դեպք: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1603 է:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 884 հազար 327-ի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով