ca96149313ed24e15d5295134703aa1d.jpg

Չինաստանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմին |tert.am|

tert.am: Չինաստանում վստահ են, որ կարող են հաղթահարել ամերիկյան վարչակազմի առաջացրած նոր դժվարությունները, որոնք առնչվում են ԱՄՆ-ում չինական ապրանքների ներկրման մաքսատուրքերի բարձրացմանը, հաղորդում է Interfax-ը:

«Չինաստանը լիովին պատրաստ է դիմակայել բոլոր հնարավոր դժվարություններին և մարտահրավերներին Միացյալ Նահանգների հետ տնտեսական և առևտրային հարաբերություններում: Որքան էլ ցավալի են ԱՄՆ-ի գործողությունները, Չինաստանը չի վախենում պայքարելուց և պատրաստ է առևտրային պատերազմի»,- գրել է «Սինհուա» գործակալությունն իր հոդվածում:

Այնուամենայնիվ, գործակալությունը նշել է, որ բանակցությունները լավագույն տարբերակն են հակասությունների լուծման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն