Ռուսաստանը փակել է օդային տարածքը բրիտանական օդանավերի համար

Ռուսաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել բրիտանական ինքնաթիռների՝ դեպի Ռուսաստան թռիչքների համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախօրեին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց «Աերոֆլոտի» դեմ և արգելեց նրա գործունեությունը երկրում։   Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հայտնել է, որ սահմանափակումներ են մտցվել այն օդանավերի համար, որոնք պատկանում են, վարձակալված են կամ շահագործվում են Մեծ Բրիտանիայի հետ  կապ ունեցող կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձանց կողմից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով