Լենինգրադի շրջանից Դոնբասի բնակիչների համար շուրջ 50 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել

Լենինգրադի շրջանից Դոնբասի բնակիչների համար հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենաներ են ուղարկվել։ Ինչպես լրագրողներին տեղեկացրել է մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն, բնակիչները հավաքել են մինչեւ 50 տոննա բեռ, այդ թվում՝ մթերքներ, հագուստ եւ առաջին անհրաժեշտության իրեր։

«Չորս բեռնատար մեքենաներ Ռոստովի շրջանով կուղարկվեն Դոնբաս։ Մեզ համար շատ կարեւոր էր, որպեսզի այդ բեռները, որոնք պատրաստել ենք, տարատեսակ լինեն։ Այստեղ եւ երեխաների սնունդ կա, եւ դեղեր, հաշմանդամություն ունեցողների համար սայլակներ, եւ, իհարկե, հագուստ, երկար պահպանվող սնունդ, հիգիենայի պարագաներ»,- ասել է Դրոզդենկոն։ 

Նշվում է, որ Դոնեցկի ու Լուգանսկի բնակիչների համար հումանիտար օգնությունը հավաքվել է Լենինգրադի շրջանում «Եդինայա Ռասիա» կուսակցության մասնաճյուղի նախաձեռնությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն