Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների անցկացման առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության և հրադադարի մասին։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ղեկավարի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը։

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի խոսքով՝ «այս ժամերին բանակցությունների ժամանակի և վայրի վերաբերյալ խորհրդակցություններ են ընթանում»։

«Մենք պետք է հերքենք այն պնդումները, թե հրաժարվել ենք բանակցություններից: Ուկրաինան պատրաստ էր և պատրաստ է խոսել հրադադարի և խաղաղության մասին: Սա մեր մշտական ​​դիրքորոշումն է: Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Ուղիղ այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի և ժամանակի շուրջ,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով