Հաստատվել է կորոնավիրուսի 631 նոր դեպք

Փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 631 նոր դեպք, կատարվել է 4183 թեստավորում: Առողջացել է 1463 բուժառու, արձանագրվել է մահվան 20 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419423 դեպք, որոնցից 399704-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9681 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8433 մահվան դեպք է արձանագրվել:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1601 է:

Ընդհանուր կատարվել է 2888510 թեստավորում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն