2022-02-26-23bfba7e-62b9-406a-859c-b60fb0cc0e61.jpg

Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների վարչապետները քննարկել են ՌԴ-ին SWIFT միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը

Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների վարչապետներ Բորիս Ջոնսոնը և Մարկ Ռյուտեն հեռախոսով քննարկել են Ռուսաստանին տեղեկատվության փոխանցման և վճարումներ կատարելու SWIFT միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը։ Ջոնսոնն այս մասին շաբաթ օրը հայտնել է Twitter-ում։ Գրում է tass.ru-ն։

«Կեսօրին խոսեցի Մարկ Ռյուտեի հետ՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինային պաշտպանական օգնության մատակարարման հարցում ցուցաբերած նշանակալի աջակցության համար: Մենք քննարկեցինք SWIFT-ը և Ռուսաստանին [վճարային համակարգից] անջատելու հրատապ գործողությունների անհրաժեշտությունը»,- գրել է Ջոնսոնը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն