Ռուսական ստորաբաժանումները հրաման են ստացել շարունակելու գրոհը բոլոր ուղղություններով

Այն բանից հետո, երբ Կիևը հրաժարվել է բանակցություններից, բոլոր ստորաբաժանումները հրաման են ստացել գրոհ զարգացնելու բոլոր ուղղություններով՝ համապատասպան հատուկ գործողության պլանի։ Ինչպես փոխանցում է «РИА Новости» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայցուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նա նաև տեղեկացրել է, որ Կիևը զանգվածաբար և անվերահսկելիորեն զենք է բաժանում ուկրաինական բնակավայրերի բնակիչներին։

«Ուկրաինայի ժողովրդին կոչ ենք անում լինել գիտակից, չտրվել Կիևի ռեժիմի այս սադրանքներին և իրենց ու իրենց հարազատներին չենթարկել անհարկի տառապանքների», – հավելել է Կոնաշենկովը։

Վերջինս նաև հայտնել է, որ Լուգանսկի զորքերը հատուկ գործողության մեկնարկից հետո առաջ են անցել 46 կիլոմետր խորությամբ և գրավել Շչասծյե և Մուրատովո բնակավայրերը։ Իսկ Դոնեցկի զորքերի մի խումբ, առաջանալով Պետրովսկոյեի ուղղությամբ, առաջ է անցել ևս 10 կիլոմետրով և գրավել Ստարոգնատովկա, Օկտյաբրսկայա և Պավլոպոլ բնակավայրերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով