Պուտինն ու Ալիևը քննարկել են Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության հետ կապված իրադրության զարգացումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Կերմլի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ կապված իրադրության զարգացումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն առաջարկել են ՌԴ-ի հետ բանակցություններ կազմակերպել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով