Մենք լիովին վերահսկում ենք Խարկովը։ Ուկրաինայի զինված ուժերը, Ազգային ոստիկանությունը և Տարածքային պաշտպանության ուժերը մասնակցում են քաղաքը թշնամուց ազատելու գործողությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Խարկովի քաղաքապետ Օլեգ Սինեգուբովը։
«Ռուսական կողմը ամբողջովին բարոյալքված է։ Խարկով քաղաքում, փողոցներում թողնելով ռազմական մեքենաները՝ 5-10 հոգանոց ամբողջական խմբերը հանձնվում են ուկրաինական զորքերին։ Գեթ մեկ ուկրաինացի զինվորի տեսնելով՝ նրանք հանձնվում են։
Ուկրաինական զորքերը լիովին վերահսկում են Չուխույիվը, բոլոր վարչական շենքերի վրա ուկրաինական դրոշներն են։
Ռուսական կողմի հարձակումը Լիպեցկի, Վովչանսկի և Բելգորոդի ուղղություններով շարունակվում է։ Մենք արձանագրում ենք ռուսական ռազմական մեքենաների առանձին շարասյուներ։ Ուկրաինայի Զինված ուժերը ակտիվորեն մարտեր են մղում իրենց դիրքերում»,- գրել է նա։