Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ ռուսական կողմը հրթիռային հարված է հասցրել Ժիտոմիր և Չեռնիգով քաղաքների բնակելի շենքերին

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնում է, որ ռուսական կողմը նվազեցրել է հարձակման տեմպերը, բայց դեռ փորձում է հաջողության հասնել որոշ հատվածներում։

«Օդային հարձակման օպերացիայի ընթացքում հակառակորդը շարունակել է կրակել ռազմական և քաղաքացիական օդանավակայանների, ռազմական հրամանատարական կետերի, հակաօդային պաշտպանության օբյեկտների, չափազանց կարևոր ենթակառուցվածքների, բնակավայրերի և պաշտպանական տարածքների ստորաբաժանումների վրա»,- ասվում է ԳՇ-ի հայտարարությունում։

Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ ռուսական կողմը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, հրթիռային հարված է հասցրել Ժիտոմիր և Չեռնիգով քաղաքների բնակելի շենքերին։ 

«Այսօրվա դրությամբ ուկրաինական բրիգադներից միայն մեկի հրետանային կրակը ոչնչացրել է հակառակորդի տեխնիկայի և կենդանի ուժի 5-ից ավելի շարասյուն»,- նշվում է գերատեսչության հայտարարությունում։

Լուսանկարը՝ AP

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով