Ուկրաինայի պատվիրակությունը դեռ չի եկել Բելառուսում բանակցությունների․ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի

Ուկրաինայի պատվիրակությունը դեռ չի եկել Բելառուսում բանակցությունների։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Բանակցությունները դեռ չեն մեկնարկել, ռուսական պատվիրակությունը սպասում է»,- ասել նա։

Առավոտյան Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Բելառուսում ամեն ինչ պատրաստ է՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններ անցկացնելու համար՝ հրապարակելով բանակցությունների վայրի լուսանկարը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն