Յուրաքանչյուր հանցագործություն, որ իրականացնում են օկուպանտները, ավելի է միավորում մեզ և մեր միջազգային գործընկերներին․ Զելենսկի

Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերի յուրաքանչյուր հանցագործություն ավելի է միավորում Ուկրաինայի քաղաքացիներին և նրա միջազգային գործընկերներին։ Այս մասին հայտնում է ukrinform.net-ը։ 

«Ուկրաինացիները աշխարհին ցույց տվեցին, թե ով ենք մենք։ Ռուսաստանը ցույց տվեց, թե ինչ է դարձել։ Ռուսական ներխուժման հետևանքով չորս օրվա ընթացքում 16 ուկրաինացի երեխա է սպանվել։ Յուրաքանչյուր հանցագործություն, յուրաքանչյուր գնդակոծություն, որ իրականացնում են օկուպանտները, ավելի են միավորում մեզ և մեր միջազգային գործընկերներին»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով