Լավրովի՝ Ժնև այցի հնարավորության վերաբերյալ ՄԱԿ-ի քարտուղարությանը ուղղված դիմումը արդյունք չի տվել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ժնև այցի հնարավորության վերաբերյալ ՄԱԿ-ի քարտուղարությանը ուղղված դիմումը արդյունք չի տվել: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ դիվանագիտական   գերատեսչությունում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին նախատեսված էր փետրվարի 28-ից մարտի 1-ը։ Սակայն, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այցը չեղարկվել էր ԵՄ մի շարք երկրների կողմից ռուսական օդանավերի՝ ԵՄ երկրների օդային տարածքով անցնելու արգելքի պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն