Խարկովում հրթիռակոծման հետեւանքով 11 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ․Օլեգ Սինեգուբով

Խարկովի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քաղաքի հրթիռակոծման հետեւանքով 11 մարդ է զոհվել։ Խորհրդի տվյալներով՝ հրթիռակոծությունն իրականացրել են ռուսական զորքերը։

«Դեռևս շարունակվող հրետակոծությունների պատճառով մենք նույնիսկ չենք կարող ժամանակին ներգրավել փրկարար ծառայությունները և վերացնել հետևանքները։ Միայն այս պահին կա 11 զոհ, տասնյակ վիրավորներ»,- 18։00-ի սահմաններում հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը.

Վարչակազմը պարզաբանել է, որ փետրվարի 28-ին տեղի ունեցած զանգվածային գնդակոծությունից հետո Խարկովի հիվանդանոցներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է 31 մարդ, այդ թվում՝ 15 զինվորական և 16 քաղաքացիական անձ։ Տուժած խաղաղ բնակիչներից մեկը մահացել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով