Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի և նրան միացած երկրների դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի և նրան միացած երկրների դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին։

Փաստաթուղթը ենթադրում է հետևյալը։

– Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները պարտավորվում են վաճառել արտերկրից ստացված արտարժութային այն փոխանցումների 80%-ը, որոնք ստացել են՝ այս տարվա հունվարի 1-ից սկսած։ Խոսքը վերաբերում է նաև արդեն կուտակված միջոցներին, որոնք պետք է վաճառվեն երեք օրվա ընթացքում։ Այս գործընթացը վերահսկելու է Կենտրոնական բանկը։

Արգելվում են ռեզիդենտների կողմից վարկային պայմանագրերով ոչ ռեզիդենտների օգտին արտարժույթի տրամադրման հետ կապված արժութային գործարքները։

– Ռեզիդենտներն այլևս չեն կարողանա արտարժույթ վարկավորել իրենց՝ արտերկրի բանկերում և կազմակերպություններում բացված հաշիվներին, ինչպես նաև գումար փոխանցել առանց բանկային հաշիվ բացելու՝ օգտագործելով արտասահմանյան վճարային ծառայություններ մատուցողների տրամադրած էլեկտրոնային վճարային միջոցները։

Բացի այդ՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը հանրային բաժնետիրական ընկերությունները կարող են ձեռք բերել իրենց տեղաբաշխված բաժնետոմսերը, եթե հետևեն մի շարք պայմանների։

Հրամանագիրը նաև վարկային կազմակերպություններին թույլ է տալիս բանկային հաշիվներ բացել ֆիզիկական անձանց համար՝ առանց նրանց անձնական ներկայության և առանց ներկայացուցչի ներկայության, երբ խոսքը վերաբերում է այլ կազմակերպությունից միջոցներ փոխանցելուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով