BBC-ի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգում սկսվել են արդեն հինգերորդ օրն անցկացվող հակապատերազմական ակցիայի մասնակիցների ձերբակալությունները։
Այսօր Սահմանադրական դատարանի շենքի հարակից Սենատի հրապարակից մի քանի րոպեում 100 մարդ բերման է ենթարկվել, հայտնում է տեղական «Бумага» թերթը։
Վոզնեսենսկի պողոտայում բերման ենթարկելիս ոստիկանը հրել է մի աղջկա։ Նա հարվածել է գլուխն և կորցրել գիտակցությունը։ Տեսանյութում ոստիկանները նրան դեռևս անգիտակից վիճակում տեղափոխում են։
Երեկ քաղաքի կենտրոնական փողոցներից ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 900 մարդու։ Դատարանները այս օրերին քննարկում էին ցուցարարների զանգվածային տուգանքների ու ձերբակալությունների դեպքերը։