Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի

Հայաստանում մարտի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 հազար 156 դեպք, որից 402 հազար 916-ը`առողջացած, 8478-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7150 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 4076 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, առողջացել է 1239 քաղաքացի, արձանագրվել է մահվան 17 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 898 հազար 664-ի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով