29df176d08c3f8064228a2f73cf14f58.jpg

ՀՀ նախագահն ընդունել է Արցախյան ազատամարտում զոհված օդաչուների ընտանիքների անդամներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված օդաչուների ընտանիքների անդամներին:

Բարձր գնահատելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած օդաչուների սխրանքը՝ նախագահն իր հարգանքի և երախտիքի խոսքն է ուղղել զոհված օդաչուների ընտանիքներին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Հայրենիքին ծառայելն ու հայրենիքի համար զոհվելը մարդկային բարձր արժանիք է, բայց հերոսի այրի լինելն ու դրանից հետո շարունակել արժանապատիվ ապրելը մեկ այլ հերոսություն է»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերն ու խնդիրները:

Նախագահ Սարգսյանը կարևոր ու անհրաժեշտ է համարել զոհված օդաչուների և ընդհանրապես, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների խնդիրների լուծումն ու հետևողական վերաբերմունքն այդ հարցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն