Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ քաղաքացիական նավարկության անվտանգության համար Ուկրաինայի Զինված ուժերի Նավատորմը փակել է նավարկությունը Սև ծովի հյուսիսարևմտյան մասում։
«Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Սևծովյան նավատորմը շարունակում է ռուսական ցամաքային զորքերի մարտավարությունը, որով փորձում է թաքնվել քաղաքացիական կյանքերի հետևում»,- ասվում է ԳՇ հայտարարությունում։
Ուկրաինայի ԳՇ-ն նշում է՝ ռուսական նավերը պահանջում են, որ «HELT» քաղաքացիական նավը մտնի Սև ծովի վտանգավոր գոտի, որպեսզի զորքերը կարողանան քաղաքացիական նավն օգտագործել որպես կենդանի վահան․ «Հակառակ դեպքում ռուսական նավերը կրակ են բացելու Սև ծովի վրա «HELT» նավի վրա։ Սա ոչ այլ ինչ է, քան 21-րդ դարի ծովահենություն»:
ԳՇ-ն նաև հիշեցրել է, որ փետրվարի 24-ին Ռուսական նավատորմը գնդակոծել է 2 քաղաքացիական նավ և գրավել 2 նավ, այդ թվում՝ մարդասիրական առաքելություն իրականացնող «Сапфір» որոնողափրկարարական նավը։