e3003de3283b7bd0a218099b6b5ac26b.jpg

Ես չեմ պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ շփվել․ Նիկոլ Փաշինյան

«Ձեր կարծիքով ես Սերժ Սարգսյանի հետ շփվելու ե՞մ»։ Այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանն իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսին հնչած այն հարցին, թե նա վաղը մեկնելու է Արցախ, որտեղ նաև Սերժ Սարգսյանն է լինելու և գուցե ի՞նքը Սերժ Սարգսյանին ուղղի այն հարցը, որը հորդորում էր, որ լրագրողներն ուղղեն։ 

«Էնպես գրում են, որ Սերժ Սարգսյանը Արցախ է գնում, Նիկոլ Փաշինյանն էլ է Արցախում։ Հա, ինքն էլ է Հայաստանում, ես էլ եմ Հայաստանում։ Ինքն էլ է Երևանում, ես էլ եմ Երևանում։ Նույնիսկ եղել է ժամանակ, որ ինքն էլ էր կառավարական դաչաներում, ես էլ էի։ Դրանից ի՞նչ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ լրատվամիջոցներով այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ մարդիկ որոշում են՝ պետք է ինքը հանդիպի Սերժ Սարգսյանին, թե ոչ։

«Ես կորոշեմ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեմ, թե չէ։ Սերժ Սարգսյանը չի կարող որոշել ինձ հետ հանդիպի, թե չէ։ Կան շրջանակներ, որոնց համար այս ամենն այնքան էլ պարզ չէ։ Ես չեմ պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ շփվել։ Երբ որ այդպիսի մտադրություն կունենամ, կհանդիպեմ և դրա մասին ժողովրդին տեղյակ կպահեմ»,- շեշտեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն