ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են․ Բելառուսի ԱԳՆ

Լուսանկարը՝ բանակցությունների առաջին օրվանից

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են, և Մինսկը պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։ Այս մասին գրում է TASS-ը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսական պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի բանակցությունների նոր փուլի վայր և պատրաստ կլինի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ 

Ռուսական ԶԼՄ-ները ավելի վաղ գրում էին, որ բանակցությունները չեն չեղարկվում, բայց հետաձգվում են

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների փուլը մեկնարկել էր փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզի տարածքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով