Չինաստանը մտադրություն չունի միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Չինաստանը չի ողջունում ՌԴ-ի դեմ ուղղված պատժամիջողները, հատկապես միակողմանկի, եւ մտադրություն չունի միանալ այդտեսակ սահմանափակումներին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի ժողովրդական Հանրապետության բանկային եւ ապահովագրական գործունեության վերահսկման պետական կոմիտեի ղեկավար Գո Շուցինը։ Գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, ապա մենք չենք ողջունում դրանք։ Հատկապես չենք ողջունում պատժամիջոցները, որոնք կիրառվում են միակողմանի»,- ասել է նա՝ հավելելով․ «Մենք կշարունակենք աջակցել նորմալ առեւտրատնտեսական եւ ֆինանսական  փոխանակումներին համապատասխան կողմերի հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով