Հայաստանի միգրացիոն ծառայությունը Ուկրաինայից որևէ քաղաքացուց ապաստան հայցելու դիմում չի ստացել |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մարտի 2-ի դրությամբ Ուկրաինայից որևէ քաղաքացուց ապաստան հայցելու դիմում չի ստացել: Այս մասին նշեց Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

«Այս պահի դրությամբ ծառայությունը թե ՌԴ, թե Ուկրաինայի քաղաքացիներից դիմում չունի: Ապաստանի հայցի հետ կապված զանգեր, նամակներ նույնպես չունենք: Մեր ծառայության իրավասությունների ոլորտում է գտնվում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի հայցերի քննարկումը, ապաստանի տրամադրումը: Ըստ այդմ, եթե մենք կունենանք օտարերկրյա քաղաքացիներ, որոնք կդիմեն այդ հայցով ծառայությանը, ապա պատշաճ ձևով կքննարկենք և համապատասխան որոշում կկայացնենք»,-ասաց Իրինա Դավթյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով