Սլովակիայի դեսպանությունն Ուկրաինայում դադարեցրել է աշխատանքն ու ամբողջությամբ տարհանվել Կիեւից

Սլովակիայի դեսպանությունն Ուկրաինայում դադարեցրել է աշխատանքն ու ամբողջությամբ տարհանվել Կիեւից։ Այս մասին հաղորդել է Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը, փոխանցում է տեղի հեռուստաընկերությունը։ Գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Կիեւից դեսպանատան ամբողջական տարհանում ենք իրականացրել։ Դիվանագիտական ավտոշարասյունը կարճ ճանապարհով Ուկրաինայից գնում է Սլովակիա»,- նշել է պաշտոնյան։

Ավտոշարասյունը բաղկացած է տասը մեքենայից, որոնցում 26 մարդ կա։ Բացի Սլովակիայի դեսպանատան աշխատակիցներից՝ Կիեւից դուրս եկողների մեջ կան նաեւ այլ պետությունների քաղաքացիներ, նրանց թվում՝ բրիտանացի եւ գերմանացի լրագրողներ, նաեւ Ուկրաինայի քաղաքացիներ՝ երեխաների հետ։ Կորչոկը տեղեկացրել է, որ Սլովակիան չեղարկել է առանց վիզայի ռեժիմը Ռուսաստանի հետ, որը գործում էր դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով