Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների վայր

Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է Ուկրաինայի ներկայացուցիչների  հետ բանակցությունների վայր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Բելտա-ին հղումով։ Մանրամասներ չեն նշվում։

Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բելառուսի Բրեստի շրջանի Բելովեժսկայա պուշչա բնակավայրում։

Փետրվարի 28-ին Գոմելի շրջանում անցկացվել էր ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը, հանդիպումը տևել էր հինգ ժամ։

Ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան, որքան պետք է պայմանավորվածության գալու համար։ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հույս է հայտնել, որ ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունը մի քանի օրից հերթական բանակցությունները կանցկացնեն լեհ-բելառուսական սահմանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն