ՄԱԿ-ի ԳԱ-ն դատապարտեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը. Հայաստանը քվեարկեց ձեռնպահ

«Միավորվելով հանուն խաղաղության» պատմական նիստում ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ պահանջելով Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր ռազմական ուժերը։

Բանաձևին կողմ է քվեարկել 141 պետություն, դեմ է քվեարկել 5 պետություն՝  Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։

Ձեռնպահ մնաց 34 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Չինաստանը, Իրանը, Իրաքը, Հնդկաստանը, Ղազախստանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում անդրադարձել է քվեարկությանը․

«Ես ողջունում եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևի աննախադեպ մեծամասնությունը, որը խստորեն պահանջում է Ռուսաստանից անհապաղ դադարեցնել Ուկրաինայի վրա դավաճանական հարձակումը: Ես երախտապարտ եմ յուրաքանչյուր պետության, որը կողմ քվեարկեց։ Դուք ընտրեցիք պատմության ճիշտ կողմը», – գրել է Զելենսկին՝ կից ներկայացնելով քվեարկության արդյուքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն