Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Չիստոպոլյեն, Նովոպոլտավկան, Ժովտնեվոեն. ՌԴ ՊՆ

Գերճշգրիտ զենքի հարվածի արդյունքում շարքից հանվել է Կիևի «Լիսայա Գորա» թաղամասի ռեզերվային ռադիոհեռուստատեսային կենտրոնը, որն օգտագործվում էր Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Ռուսաստանի դեմ հոգեբանական գործողությունների նպատակով, զոհեր և տների ավերածություններ չկան։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

«Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Չիստոպոլյեն, Նովոպոլտավկան, Ժովտնեվոեն։

Բորոդյանկայում, որի բնակելի թաղամասերում տեղակայված են ուկրաինացի ազգայնականները, խաղաղ բնակիչները կարող են դուրս գալ Բերեստյանկայի ուղղությամբ տեղակայված միջանցքով, ռուս զինվոները խոչընդոտ չեն ստեղծում խաղաղ բնակիչների ելքի համար»,- հավելել է նա։

Նրա խոսքով հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցվել է 1612 օբյեկտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով