Ոստիկանությունը «Դոժդ» հեռուստաընկերությանը նախազգուշացում է արել ԶԼՄ-ների միջոցով ծայրահեղական նյութերի տարածման անթույլատրելիության վերաբերյալ

Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը հայտնում է, որ ընկերության գրասենյակ են գնացել երկու ոստիկաններ․

««Դոժդի» գրասենյակ են եկել երկու ոստիկան, որոնցից մեկը՝ քաղաքացիական հագուստով․ սպասում են փաստաբանի գալուն»,- ասված է նախնական գրառման մեջ։ 

Որոշ ժամանակ անց հեռուսսաալիքը պարզաբանել է՝ ոստիկանների այցի նպատակը․

«Ոստիկանությունը երկու նախազգուշացում է արել լրատվամիջոցով ծայրահեղական նյութերի տարածման անթույլատրելիության մասին։ Նախազգուշացումը ուղղված է «Դոժդ»-ի յութուբյան ալիքին։ Կոնկրետ նյութեր նշված չեն։

Նախնական տվյալներով՝ դա նշանակում է «Դոժդ»-ի յութուբյան ալիքը ջնջելու պահանջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն