Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան արգելել է ՌԴ-ի եւ Բելառուսի բռցնքամարտիկների մասնակցությունը միջազգային մրցումներին |sport.news.am|

sport.news.am: Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) արգելել է Ռուսաստանի եւ Բելառուսի բռցնքամարտիկների մասնակցությունը միջազգային մրցումների, հաղորդում է կազմակերպության կայքը։

Երկու երկրներում արգելվել են միջազգային մրցումների անցկացումը։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջարկել էր բոլոր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին, կազմակերպություններին եւ մրցումների կազմակերպիչներին Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին արգելել մասնակցությունը միջազգային մրցումների, իսկ երկու երկրների տարածքներում չանցկացնել միջազգային մրցումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով