Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, գրանցվել է 12 մահ

Հայաստանում մարտի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 226-ի: 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8528 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1626 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 154-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 695 է, ընդհանուր առողջացածներինը՝ 405 688, փաստացի բուժվողներինը՝  5384: Մեկ օրում արվել է 3014 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 912 927 թեստավորում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով