6dba48a0e652084e085e608bb00a2245.jpg

Արենի համայնքում հավանություն տրվեց մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին հանրագրին

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Քիչ առաջ Արենի համայնքի ավագանու գումարած արտահերթ նիստում միաձայն հավանություն տրվեց «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին» հանրագրին:

Ավագանու որոշման նախագիծը բավականին ուժեղ է ձևակերպված. հաշվի առնելով համայնքի բնակիչների 2868 ստորագրությունները՝ ավագանին որոշում կայացրեց Արենի համայնքը ճանաչել էկոտնտեսական տարածք և այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները: Արենի խոշորացված համայնքի մեջ են մտնում հետևյալ գյուղերը՝ Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ: 

Շնորհավորում ենք բոլորիս, և մասնավորապես Արենի համայնքի ու Վայոց Ձորի մարզի բնակիչներին: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մասնակցեցին հանրագրի կազմակերպմանը և ովքեր իրենց կամքն արտահայտեցին՝ հանուն մաքուր և առողջ բնական միջավայրի պահպանության: Շնորհակալություն Armenuhi Tsaturyanին հանրագիրն ավագանու նիստում ներկայացնելու համար»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն