«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դեպի Բելառուս թռիչքների |armenpress.am|

armenpress.am:  Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դեպի Մինսկ թռիչքների: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընկերությունը մարտի 6-ից չի թույլատրելու միջազգային թռիչք իրականացնել այն ուղևորներին, որոնք դեպի Ռուսաստան հետադարձ տոմս ունեն՝ մարտի 8-ին հաջորդող ժամանակահատվածի համար:

Նշենք, որ ավելի վաղ Росавиация-ն հայտարարություն էր տարածել՝ ռուսական ավիաընկերություններին խորհուրդ տալով մարտի 6-ից դադարեցնել բոլոր միջազգային թռիչքները՝ արտասահմանում օդանավերի զանգվածային ձերբակալությունների ֆոնին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն