Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդոության 115 նոր դեպք

Հայաստանում մարտի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 341 դեպք, որից 406 հազար 193-ը`առողջացման, 8536-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4 984 պացիենտ։

Մեկ օրում կատարվել է 3 422 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք, առողջացել է 505 քաղաքացի, արձանագրվել է մահվան 8 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 916 հազար 349-ի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն