«Ազատություն» ռադիոկայանը փակում է իր գրասենյակը Ռուսաստանում |factor.am|

factor.am: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը փակում է իր գրասենյակը Ռուսաստանում։ Այս մասին տեղեկանում ենք ռադիոկայանի ռուսալեզու ծառայության կայքից։

Կայքը գրում է, որ մարտի 4-ին ՌԴ դաշնային հարկային ծառայությունը դիմել է Մոսկվայի վերաքննիչ դատարան՝ Ռուսաստանում վերոնշյալ մեդիա կորպորացիայի շահերը ներկայացնող RSE/RS ՍՊԸ-ի հարկադիր սնանկացման պահանջով։

«Վերջին տարիներին լրագրողների վրա ճնշումները զգալիորեն աճել են։ Այս գործողությունները դարձան «Ազատություն» ռադիոկայանի և «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու այլ նախագծերի խոչընդոտման՝ տարիներ շարունակվող արշավի գագաթնակետը»,-ասվում է մեդիա կորպորացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը Մոսկվայում բացվել է 1991 թվականին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն