2022-03-06-c4921985-fcf9-433f-8fba-7a99109880df.jpg

Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 1,5 միլիոն

Ուկրաինայից փախստականների թիվը վերջին տասը օրվա ընթացքում գերազանցել է 1,5 միլիոնը: Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«Ուկրաինայից 10 օրվա ընթացքում ավելի քան 1,5 միլիոն փախստական տեղափոխվել է հարևան երկրներ։ Փախստականների այս ճգնաժամը Եվրոպայում աճում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ տեմպերով»,- գրել է Գրանդին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն