Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել | armenpress.am

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել | armenpress.am

armenpress.am Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան պայթյուններ են լսվել այն բանից հետո, երբ երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նախազգուշացրել է «թշնամական օդային սպառնալիքի» մասին։ Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, արտակարգ իրավիճակի մասին նախազգուշացումներ են տարածվել նաև Սաուդյան Արաբիայի մի շարք այլ շրջաններում։ Էր Ռիադում ահազանգը հնչել է երկու անգամ, որից հետո իշխանությունները հայտարարել են վտանգի վերացման մասին։

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը բնակիչներին հորդորել է շարունակել հետևել անվտանգության ցուցումներին, չհավաքվել հնարավոր միջադեպի վայրում և ձեռք չտալ ընկած առարկաներին։ Ծառայության համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է նաև նրա պաշտոնական էջում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն