Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 60, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում մարտի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 60 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 401-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 8546 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1630 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 377 է, ընդհանուր առողջացածներինը՝ 406 570, փաստացի բուժվողներինը՝  4653: Մեկ օրում արվել է 2598 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 918 947 թեստավորում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով