ab2e51ebba0c79501a22c52177cae16c.jpg

Պատգամավորն առաջարկում է ԱԱՀ-ից ազատել ՀՀ տարածքում բուծված տոհմային անասուններին նույն վայրում իրացնող տնտեսավարողներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատել ՀՀ տարածքում բուծված տոհմային անասուններին ՀՀ տարածքում իրացնող տնտեսավարողներին:

Կարապետյանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ»-ն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց ԱԺ մայիսի 7-ի նիստի ընթացքում:

«Այժմ ունենք մի իրավիճակ, երբ ներկրումն ավելացված արժեքի հարկից ազատված է, արտահանումն ավելացված արժեքի հարկից ազատված է, բայց, եթե տոհմային անասնաբուծությամբ որևէ տնտեսություն զբաղվում է Հայաստանի տարածքում, և անասուններն իրացնում է ՀՀ տարածքում, հարկվում է ԱԱՀ-ով:

Մեր առաջարկության ամբողջ իմաստն այն է, որ ՀՀ տարածքում աճեցված տոհմային անասունների իրացումը ՀՀ տարածքում ավելացված արժեքի հարկից ազատվի, որ մեր տնտեսությունները հետաքրքրված լինեն տոհմային անասուններ արտադրել և իրացնել մեր երկրի տարածքում, որ մեր երկրում ունենք ավելի բարձր կաթնատվություն, մսատվություն և այլն»,- ասաց Կարապետյանը:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն