282622c636abba7e692e6fe890b553f8.jpg

Մյանմայում բանտարկված Reuters-ի թղթակիցներն ազատ են արձակվել բրիտանահայ գործչի ջանքերի շնորհիվ |azatutyun.am|

azatutyun.am: Մյանմայում (նախկին Բիրմա) ազատ են արձակվել Reuters գործակալության թղթակիցներ Վա Լոն և Սոե Օօն, որոնք ձերբակալվել էին 2017 թվականի դեկտեմբերին` դատապարտվելով յոթ տարվա ազատազրկման: Երկրի իշխանությունները լրագրողներին մեղադրում էին պետական գաղտնիքներ բացահայտելու համար:

Reuters-ի թղթակիցները հետաքննում էին Մյանմայի Ռախին նահանգում բնակվող մահմեդական ռոհինջա էթնիկ խմբի դեմ բռնություններում երկրի զինված ուժերի ներգրավվածության փաստերը: Լրագրողների ազատ արձակումը հնարավոր է դարձել բրիտանացի հայազգի գործիչ, աշխարհահռչակ վիրաբույժ լորդ Արա Վարդգես Դարզիի միջնորդական ջանքերի շնորհիվ:

«Կարծում եմ, որ սա շատ դրական քայլ է: Այն նոր էջ է բացում մեր հարաբերություններում և խրախուսում է երկխոսությունը: Բոլորն էլ, լինեն Մյանմայում թե Մյանմայի սահմաններից դուրս, ցանկանում են լուծել Ռախին նահանգում առկա խնդիրները: Եվ դրան հասնելու [լավագույն] միջոցը հենց երկխոսությունն է», – հայտարարում էր Դարզին Reuters-ին Մյանմայի խոշորագույն քաղաք Յանգոնում տված հարցազրույցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն