Չինաստանի նախագահը կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել Ուկրաինայում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել Ուկրաինայում և ասել, որ Չինաստանը «ցավով է տեսնում, որ Եվրոպայում պատերազմի բոցեր են բորբոքված»։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters»-ը, հայտնոմ են պետական լրատվամիջոցները։

Նա, ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ, ասել է, որ երեք երկրները պետք է համատեղ աջակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին։ Այս մասիին հաղորդում է Չինաստանի պետական CCTV հեռուստաալիքը:

Չինաստանի նախագահն Ուկրաինայում իրավիճակը բնութագրել է «մտահոգիչ» և ասել է, որ առաջնահերթություն պետք է լինի կանխել իրավիճակի էսկալացիան կամ «անվերահսկողությունից դուրս գալը»։

Նա նաև ասել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է ջանքեր գործադրեն ճգնաժամի բացասական ազդեցությունները նվազեցնելու համար, և մտահոգություն է հայտնել համաշխարհային ֆինանսների, էներգակիրների, տրանսպորտի և մատակարարման շղթաների կայունության վրա պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով