829a760147b19d815478b517e621a4e3.jpg

Անչափահասների կողմից արձանգրված հանցագործությունները պակասել են

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ անչափահասների կողմից արձանգրված հանցագործությունները պակասել են 4-ով՝ նախորդ տարվա 66 հանցագործության փոխարեն այս տարի արձանագրվել է 62-ը։

3-ով պակասել են անչափահասի կողմից մարմնական վնասվածք հասցնելու, ավելացել են գողության և խուլիգանության դեպքերը։ Անչափահասի կողմից ավտոմեքենա փախցնելու դեպքերի ցուցանիշներում այս տարի նույնպես անկում է գրանցվել։

Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի նվազել են նաև անչափահասների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների դեպքերը։

Այս տարվա առաջին եռամսյակում, ոստիկանների ամենօրյա շրջայցերի և ստուգայցերի արդյունքում, անչափահասների մոտ հայտնաբերվել է 41 արգելված առարկա։

ՀՀ ոստիկանություն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն