ԱՄՆ-ն փաստացի  տնտեսական պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ Պեսկով

ԱՄՆ-ն փաստացի  տնտեսական պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․

«ԱՄՆ-ն, իհարկե, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, և իրենք են այդ պատերազմը վարում»։

Պատասխանելով հարցին, թե ինչ հնարավորություններ ունի Մոսկվան այս պատերազմում չպարտվելու համար՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհը ներգրավել Ռուսաստանին պատժամիջոցներով ճնշելու մեջ, Պեսկովն ասել է՝ պետք է «անենք այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով