59e567bf9279e72ff50ede26331b72cb.jpg

ԱՄՆ-ը մեծացնում է իր ներկայությունը Արկտիկայում․ Փոմփեո |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները մեծացնում է իր ներկայությունը Արկտիկայում` զսպելու համար Ռուսաստանի և Չինաստանի «ագրեսիվ» պահվածքը ռեսուրսներով հարուստ այդ տարածաշրջանում:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:
«Տարածաշրջանը դարձել է ուժի և մրցակցության ասպարեզ, և Արկտիկայի ութ պետությունները պետք է հարմարվեն այս նոր ապագային», – երեկ Ֆինլանդիայում Արկտիկայի խորհրդի արտգործնախարարների հանդիպումից առաջ ասել է Փոմփեոն:

Արկտիկայի խորհրդում ընդգրկված են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն