2022-03-11-0bc79813-2bfe-4422-94bf-ba3b58389790.jpg

Գործնականում ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա․ Արցախի ԱԽ գրասենյակ

Համացանցում լրատվական ուղղվածության որոշ կայքեր և սոցիալական ցանցի էջեր շրջանառում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ Հանրապետության այս կամ այն համայնքներում ստեղծվում են «ինքնապաշտպանական կազմավորումներ»։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԽ գրասենյակը։

«Հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, իրականացնում է իր վրա դրված խնդիրներն ամբողջ ծավալով։ Լրացուցիչ կառույցների ձևավորման վերաբերյալ լուրերը կեղծ են այնքանով, որքանով որ գործնականում նման ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա։

Հանրությանը հորդորում ենք տուրք չտալ կեղծ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն