2022-03-11-f803c330-826d-412d-a698-1459b89c223b.webp

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ «Meta»-ն ՌԴ-ում արգելելու խնդրանքով

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ «Meta»-ն  ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու և դրա գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում արգելելու խնդրանքով։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հաղորդել են ՌԴ գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազությունը նաև դիմել է «Ռոսկամանդզորին»` «Instagram»-ի հասանելիության սահմանափակման պահանջով:

Ավելի վաղ «Reuters»-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին էլեկտրոնային նամակները, հայտնել էր, որ «Meta Platforms»-ը  որոշ երկրների օգտատերերին թույլ է տալու  բռնության կոչ անել ռուսաստանցիների և ռուս զինվորականների հասցեին՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում։

«Ռոսկոմնադզորը» «Meta Platforms Inc»-ի վարչակազմից պահանջել էր կարճ ժամանակում հաստատել կամ հերքել այս տեղեկությունը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն